ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Կա այն կարծիքը, որ Թրամփը սկսեց Երրորդ համաշխարհայինը (տեսանյութեր)

Կա այն կարծիքը, որ Թրամփը սկսեց Երրորդ համաշխարհայինը (տեսանյութեր)
24.06.2025 | 10:36

80 տարի առաջ նույն օրը սկսվել է Հայրենական մեծ պատերազմը

Նույն օրը՝ Թեհրանի ժամանակով… Իրանին ԱՄՆ- ի ավիահարվածի առումով վերևում արձանագրված համընկնումը, կարծում եմ, պատահական չէ, և այս կարծիքս ունի որոշակի հիմքեր, որոնց առաջիկայում դեռ կանդրադառնամ: ԱՄՆ- ը Սատանայի պետությունն է և հաճախ գործում է համապատասխան խորհրդանիշներով…

Ավելին. համոզված եմ, որ Իսրայելն Իրանի վրա իր հարձակման, պաշտոնապես չհայտարարված պատերազմի օրը պատահականորեն չէր ընտրել: Նկատի ունեմ ոչ թե սիոնիստական Իսրայելի՝ Փոքր Շեյթանի (Մեծ Շեյթանը՝ Սատանան ԱՄՆ- ն է…) կողմից հենց այդ օրը հարվածելու ռազմական նպատակահարմարությունը կամ մարտավարական առավելությունը, որը գուցե եղել է կամ չի եղել, այլ օրվա խորհրդանշականությունը՝ ուրբաթ 13- ին (հրեաների կողմից Քրիստոսին խաչելու օրը), ինչպես նաև այն, թե իրական թվագիտության (թվերի մասին գաղտնի գիտության) տեսանկյունից ինչ են խորհրդանշում 6 և 13 թվերը, դրանց համադրությունը (Իսրայելի հարվածը 6- րդ ամսի 13- ին էր): Այս ամենը, սակայն, մեկ այլ հրապարակման նյութ է, անդրադառնանք հունիսի 22- ին կատարվածին ու դրա հնարավոր հետևանքներին, այդ թվում նաև՝ Հայաստանի համար…

Ինչ նախորդեց Իրանի դեմ ԱՄՆ- ի ագրեսիային

ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին ամերիկյան հարվածի նախօրեին այսպես ասած, շեղող մանևր է կիրառել՝ ամերիկա- իրանյան պատերազմը կանխելու համար վերջնագիր ներկայացնելով ու հայտարարելով, որ Իրանը երկու շաբաթ ունի Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար, այլապես դրան կհաջորդեն ամերիկյան բանակի հարվածներն Իսլամական պետությանը:

«Մենք տվել ենք նրանց (Իրանին- խմբ. URA.RU) ժամանակամիջոց: Տեսնենք ինչպիսին կլինի այն։ Ես կասեի, որ երկու շաբաթը կլինի առավելագույնը»,- Ura.ru- իփոխանցմամբ , Բեդմինսթերում իր գոլֆի ակումբի ճանապարհին հայտարարել է Թրամփը (Թրամփի ելույթը հեռարձակվել է «Fox News»- ով):

Ավելի վաղ Սպիտակ տան հրեա մամուլի քարտուղարը՝ Քերոլայն Լիվիտը, լրագրողների համար ճեպազրույցի շրջանակներում ընթերցել էր Թրամփի հակիրճ գրավոր հայտարարությունը, որում նշվում էր, որ վերջնական որոշումը՝ հարձակվել Իրանի վրա, թե ոչ, կընդունեն Վաշինգտոնում երկու շաբաթվա ընթացքում։ Իրականում, ինչպես արդեն դժվար չէ հասկանալ, Իրանին 3- 4 օր հետո հարվածելու որոշումն արդեն կայացված էր: Իրանի նկատմամբ ամերիկյան ագրեսիայի նախօրեին հրեական պետությունում իսրայելցի երկու ռազմական պաշտոնյաներ, ТАСС- իփոխանցմամբ , այն կարծիքն էին հայտնել, որ Վաշինգտոնն արդեն պատրաստվում է Իրանի դեմ պատերազմին: Նրանց խոսքով՝ հնարավոր հարվածի նախապատրաստությունն արդեն սկսվել է: «The New York Times» (NYT) թերթը նշել է, որ որ ԱՄՆ- ն արդեն տեղափոխել է մի քանի B- 2 ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք կարող են կրել 15 տոննայանոց հակաբունկերային ռումբեր, և որ այդ ինքնաթիռները կարող են օգտագործվել Ֆորդոյում իրանական ստորգետնյա միջուկային օբյեկտին հարվածելու համար։

Իրանին Միացյալ Նահանգների հրթիռառմբային հարվածից 1- 2 օր առաջ ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջ տվեց իր կեղծավորությանը ու դուրս եկավ կեղծ խաղաղասերի իր դերից՝ հրաժարվելով Իսրայելին խնդրել դադարեցնել Իրանի դեմ հարվածները:

ԱՄՆ- ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ հանդես գալով իրանա- իսրայելական հակամարտությանն ԱՄՆ- ի ուղղակի մասնակցության դեմ, «Fox News»- ի եթերում ասել է, որ ԱՄՆ- ի նախագահը մինչև վերջ կփորձի դիվանագիտորեն լուծել Իրանի հետ հակամարտությունը:

«ԱՄՆ- ի և Իսրայելի ղեկավարների միջև զրույցի ընթացքում փոխնախագահ Ջեյ Դի Վենսն առարկություններով է հանդես եկել՝ հայտարարելով, որ ԱՄՆ -ը չպետք է ուղղակիորեն ներգրավված լինի, և ենթադրել, որ իսրայելցիները պատրաստվում են երկիրը ներքաշել պատերազմի մեջ»,- «Известия»– ի փոխանցմամբ, նշված է «Reuters» գործակալության հունիսի 21-ի հրապարակման մեջ:

ԱՄՆ- ի հրթիռառմբային հարվածն Իրանին

Թեհրանի ժամանակով հունիսի լույս 22- ի գիշերը, ժամը 2:20- ին Թրամփը հայտնել է Իրանի 3 միջուկային օբյեկտների նկատմամբ ԱՄՆ- ի հաջող հարձակման մասին:

«Մենք ավարտեցինք մեր շատ հաջող հարձակումն Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա, ներառյալ Ֆորդոն, Նաթանզը և Սպահանը»,- գրել է նա «Truth Social» սոցցանցի իր էջում:

ԱՄՆ- ը «Կեսգիշերային մուրճ» ռազմագործողության ընթացքում Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումն իրականացրել է B- 2 ռազմավարական ռմբակոծիչներից ռմբային հարվածներ հասցնելով, ինչպես նաև սուզանավերից թևավոր հրթիռներ արձակելով: Meduza.io- ի փոխանցմամբ, ռմբակոծիչները 20 րոպե գտնվել են Իրանի օդային տարածքում, Իրանը պատասխան հարված չի հասցրել ամերիկյան ավիացիային։ Ընդհանուր առմամբ, Իրանին ԱՄՆ- ի հարվածում ներգրավված են եղել ավելի քան 125 ինքնաթիռ, այդ թվում՝ 7 հատ B- 2 ռմբակոծիչ, հետախուզական ինքնաթիռներ, կործանիչներ և օդում մյուս ինքնաթիռներին լցավորող ինքնաթիռներ: Գործողությունը մեկնարկել է ԱՄՆ- ից, Միսուրիի ավիաբազայից, ռմբակոծիչների թռիչքը դարձել է «B-2 Spirit»- ի ամենաերկար առաքելությունը 2001 թվականի սեպտեմբերի 11- ի ահաբեկչություններից ի վեր:

Ֆորդոյի ուրանի հարստացման ստորգետնյա գործարանին, ինչպես նաև Նաթանզում և Սպահանում գտնվող միջուկային օբյեկտներին հարվածի համար, ընդհանուր առմամբ, օգտագործվել է 75 բարձր ճշգրտության կառավարվող զինամթերք, այդ թվում՝ ստորգետնյա թիրախների խորքային խոցման ունակ 14 GBU- 57 ներթափանցողգործողությամբհակաբունկերայինռումբեր , ինչը նրանց առաջին մարտական կիրառումն է եղել ստեղծումից ի վեր:

Ինչպես հայտնել է «Fox News» հեռուստաալիքը, ԱՄՆ- ն Իրանի միջուկային ենթակառուցվածքի առանցքային օբյեկտներին հարվածներ հասցնելիս օգտագործել է նաև «Tomahawk» թևավոր հրթիռներ: Համաձայն «Fox News»- ի տեղեկությունների, Ֆորդոյի գերգաղտնի ստորգետնյա համալիրի վրա 6 հզոր ռումբ է նետվել (ըստ այլ տեղեկությունների, 12) ռադարների կողմից դժվար հայտնաբերվող B-2 ռմբակոծիչներից, չնայած նախկինում ենթադրվում էր, որ երկուսը կբավականացնեն: Հեռուստաալիքի պնդմամբ, «իրանական միջուկային հավակնությունները պաշտոնապես մեռած են»:

Բացի Ֆորդոյից, հարձակման են ենթարկվել նաև երկու այլ միջուկային օբյեկտներ Սպահանում և Նաթանզում։ «Fox News»- ի տեղեկություններով՝ նրանց ուղղությամբ արձակվել է մոտ 30 «Tomahawk» հրթիռ՝ թիրախներից շուրջ 640 կմ հեռավորության վրա գտնվող «Օհայո» դասի միջուկային սուզանավերից: Բացի թևավոր հրթիռներով հարվածից, ըստ «Fox News»- ի, ևս երկու GBU-57 ավիառումբ է նետվել Նաթանզում գտնվող օբյեկտի վրա:

Իրանի միջուկային օբյեկտներին հարվածից հետո

Ըստ «The New York Times»- ի, Իրանի վրա ԱՄՆ- ի հարձակումն առաջինն է 1979 թվականից ի վեր: Ինչպես գրել է NYT-ն, Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան օդուժի հարձակումն իսլամական հեղափոխությունից ի վեր առաջին դեպքն է, երբ ԱՄՆ- ը հարվածներ է հասցրել երկրի ներսում գտնվող թիրախներին: Թերթը նշել է նաև, որ Թրամփն այդպիսով ամերիկյան բանակին ուղղակիորեն ներքաշել է Իրանի հետ բացահայտ հակամարտության մեջ, ինչից տասնամյակներ շարունակ խուսափել են նրա նախորդները՝ սկսած Ջիմի Քարթերից: Հարվածը, նշում է թերթը, դիտարկվում է որպես պատերազմի ակտ։

Իրանի դեմ ԱՄՆ- ի ռազմաօդային ուժերի հարձակումներից հետո Թրամփն իր «Truth Social» սոցկայքում Թեհրանին լկտիաբար խաղաղության կոչ է արել.

«Հիմա եկել է խաղաղության ժամանակը, այժմ Իրանը պետք է համաձայնի դադարեցնել պատերազմը»,- գրել է Թրամփը, անտեսելով, որ պատերազմն իր մերձավորագույն դաշնակից Իսրայելն է սկսել, իսկ Իրանն ընդամենը հարկադրված է եղել պատասխանել Փոքր Շեյթանի հարվածներին:

Թրամփը, կարծում եմ, չի սխալվել Իրանի ռմբակոծությունը պատմական պահ անվանելով ԱՄՆ- ի, Իսրայելի և ամբողջ աշխարհի համար: Այդ մասին է վկայում նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի հայտարարությունը, ըստ որի, Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը երկարաժամկետ հետևանքներ կունենա:

«Միացյալ Նահանգները, լինելով Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ- ի կանոնադրությունը, միջազգային իրավունքի նորմերը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա»,- գրել է Իրանի արտգործնախարարն X սոցիալական ցանցում և հավելել, որ «տեղի ունեցած իրադարձությունները աղաղակող են և երկարաժամկետ հետևանքներ կունենան»:

Նա նաև ընդգծել է, որ ՄԱԿ- ի կանոնադրության համաձայն, որը թույլ է տալիս օրինական ինքնապաշտպանություն, Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր ինքնիշխանությունը և ազգային շահերը:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութերն այստեղ՝

https://www.youtube.com/watch?v=HryXe_97SsU

https://www.youtube.com/watch?v=Kae__8qmNLM

https://www.youtube.com/watch?v=tL3LNs-E8eg

Դիտվել է՝ 267

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ